HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնդրում են չմիջամտել դպրոցի գործերին

Արմավիրի մարզի Գր. Նարեկացու անվան N 2 ավագ դպրոցի տնօրինությունը, ուսուցչական անձնակազմը և ծնողները խիստ  մտահոգված են վերջին օրերին  զանգվածային տարբեր լրատվամիջոցներով մեր դպրոցի հասցեին շրջանառվող լուրերի առթիվ: Ստեղծված իրավիճակը ոչ միայն չի նպաստում դպրոցում առաջացած խնդիրների լուծմանը, այլ ստեղծում է բարոյահոգեբանական լարված մթնոլորտ, որը խաթարում է մեր բնականոն աշխատանքը: Սույն հայտարարությամբ դիմում ենք բոլոր լրատվամիջոցներին` խնդրելով չմիջամտել մեր դպրոցում ծագած ներքին խնդիրներին: Արմավիրի մարզի Գր. Նարեկացու անվան N 2 ավագ դպրոցն ունի վերադաս մարմին` հանձին  ԿԳ նախարարության, որը տեղյակ է ծագած խնդրի մանրամասներին և իր միջամտությունն է հանդես բերել իրավիճակի կարգավորման գործում: Ավագ դպրոցները գտնվում են կայացման փուլում և ցանկացած ոչ սրտացավ և անտեղյի միջամտություն կարող է ապակայունացնել իրավիճակը, խանգարել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության դժվարին գործին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter