Սարգսյանն «Օջախում» պերճախոս է եղել
Երեկ «Օջախում» կայացել է երկար սպասված հաշտության բանկերը, որին մոտ 500 մարդ է մասնակցել` ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից: ներկա է եղել ողջ իշխանական էլիտան, բացակայել են որոշ օլիգարխներ եւ ուժայիններ: Չեն մասնակցել Գագիկ Բեգլարյանը, Ռուբեն Հայրապետյանը, Մհեր Սեդրակյանը, ոստիկանապետն ու ԱԱԾ պետը եւ ուրիշներ:
Թեւեւ խնջույքը հատուկ թամադա է վարել, բայց Սերժ Սարգսյանն անսովոր պերճախոս է եղել: Նախ` բավական խիստ ելույթ է ունեցել եւ վերլուծել վերջին շրջանի կոալիցիոն հակասությունները: Ունկնդիրների կարծիքով` գնահատականները ծանր են եղել եւ ոմանց համար` տհաճ:
Ապա, երբ խնջույքը սկսվել է, մի քանի բաժակաճառ է ասել` խմելով առանձին-առանձին ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կենացը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել