HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենահաջող կադրը

Իշխող կոալիցիան պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանօ պաշտոնում առաջադրում է Կարեն Անդրեասյանի թեկնածությունը: «ՉԻ» - Սա իսկապես ճշգրիտ որոշում էր, եւ ահա թե ինչու: Հայաստանի իշխանություններին պետք է այնպիսի օմբուդսմեն, որը ոչ թե պաշտպանի մարդու իրավունքները, այլ ձեւացնի, թե պաշտպանում է, բայց իրականում սահմանափակի այդ իրավունքները: Նա մամուլի մասին օրենքում այնպիսի փոփոխություններ է արել, որոնք իբր բարձրացնում են խոսքի ազատության մակարդակը, բայց իրականում հնարավորություն են տալիս շատ ավելի արդյունավետ մեթոդներով ճնշել ազատ խոսքը: Նրա այդ «շուստրիությունը», փաստորեն, լավ էլ բարձր է գնահատվել: Նա հաստատ չի դառնա Սերժ Սարգսյանի «ամենաանհաջող կադրը»: Մարդկանց, ի վերջո, պետք է գնահատել կոնկրետ գործերով: «Դոլար Արմենին» նշանակել էին օմբուդսմեն, եւ նա, ի վերջո, գնաց այնտեղ, որտեղ ավելի շատ դոլար են առաջարկում: Իսկ Կարեն Անդրեասյանն այդպես չի վարվի: Նա նույնիսկ մականուն չունի: Առայժմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter