
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում կայացած գործարքների արդյունքում դրամը կտրուկ տատանում է արձանագրել: Նախորդ գործարքների արդյունքում 1 դոլարի գինը կազմել է 364 դրամ 50 լումա, իսկ երեկ` արդեն 367 դրամ 25 լումա: Սա մեկ օրվա ընթացքում ամենակտրուկ արժեզրկումն է այս տարվա ընթացքում` միանգամից 0,7 տոկոսով:
Այլ իրավիճակներում դրամի այսպիսի արժեզրկումը թերեւս աննկատ մնար, բայց ոչ հիմա: Խնդիրն այն է, որ Հայաստանը հիմնականում ներմուծում է լայն սպառման ապրանքները եւ սպառողական շուկայում դրանց գինն ուղղակիորեն պայմանավորված է փոխարժեքով` որքան արժեզրկվում է դրամը, այնքան բարձրանում է ապրանքների գինը:
Եվ բացի այդ, պետք է հաշվի առնել, որ դրամն արժեզրկվում է ԿԲ-ի կողմից դրամավարկային աննախադեպ կոշտ միջոցառումներ իրականացնելու պյմաններում, որոնք պետք է հանգեցնեին դրամի արժեվորմանը:
Նշենք, որ մեծածախ շուկայում շարունակվում է մի շարք մթերքների գների «լողացող աճը»: Բացի այդ` երեկ կրկին 10 դրամով թանկացել է բենզինի 1 լիտրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել