HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այ քեզ «թեժ գիծ»

Հարցնում է ընթերցողը Վերջերս շատ է խոսվում պետական գործակալությունների ու հիմնարկների թափանցիկ աշխատանքի մասին կառավարության կողմից շատ է թմբկահարվում կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն կանխարգելիչ միջոցառումների թեման։ Ինչ խոսք ամեն ինչ թղթերի վրա շատ գեղեցիկ է և տպավորիչ։ Կարդալով ծրագրերը մի պահ թվում է թե գտնվում եմ զարգացած մի երկրում (համեմատությունը թողնում եմ Ձեր վառ երևակայությանը) սակայն անուրջներս միանգամից փշրվում են երբ փորձում եմ գործնականում հարաբերվել ասենք օրինակ Հայաստանի մաքսային ծառայությունների հետ։ Մի քանի տարի առաջ www.customs.am կայքում դրված էր ամբողջական տեղեկատվություն մեքենաների մաքսազերծման վերաբերյալ, որը չնայած ՀՀ սահմանած մայքսային թանկ գնային քաղաքականությանը գովասանքի էր արժանացել բնակչության շրջանում քանի որ իրազեկ լինելը որոշ ՀՀ քաղաքացիների թույլ էր տալիս խուսափել մասքային չինովնիկների անօրեն գործողություններից և ապօրինի գումար շորթելուց։ Այդ հակակոռուպցիոն գործողությունը շատ կարճ տևեց։ Ապարդյուն փորձում եմ անիմաստ գտնել տրանսպորտային միջոցների մաքսազերծման գումարների ցանկը վերոհիշյալ կայքում։ Զանգում եմ «թեժ գծին» 535573 և ինքնապատասխանիչը (չնայած որ զանգել եմ աշխատանքային օր և աշխատանքային ժամի) ինձ ասում է որ թողնեմ իմ առաջարկությունը կամ բողոքը ձայնային ազդանշանից հետո։ Սպասում եմ ձայնային ազդանշանին և ով զարմանք լսվում է “memory full” որը հայերեն թարգմանվում է որ այլևս տեղ չկա հաղորդագրություն թողնելու համար։ Այ քեզ «թեժ գիծ»։ Ուզում եմ Հետքի միջոցով հարցս ուղղել պատկան մարմիններին ո՞վ է արդյոք մշտադիտարկման ենթարկում Ձեր թեժ գծերը և ունե՞ք արդյոք մշտադիտարկման վերլուծություններ։ Ինչո՞ւ Ձեր կայքում հասանելի չէ մաքսազերծման գնացուցակները։ Ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացին զանգահարի ինչ որ մեկին իմանալու համար թե ինչ կարժենա իր գնած ավտոմեքենայի մասքազերծումը։ Որպես ՀՀ քաղաքացի կարծում եմ որ վերը նշված հարցերը կամ ավելի ստույգ կոպիտ բացթողումները վարչապետի անմիջական ուշադրության կարիքն ունեն։ Խոսում ենք կոռուպցիոն ռիսկերի մասին և շանսը բաց չեք թողում ՀՀ քաղաքացուն արհեստական քաշքշուկների մեջ գցելուց ու թյուր կամ ոչ լիարժեք տեղեկատվություն տրամադրելով մեկ անգամ ևս պարարտ հող ստեղծում կոռուպցիոն երևույթների ծաղկման համար։ Ի. Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter