HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրը և դուստրը վրաերթի են ենթարկվել

Նախօրեին` ժամը 15:00-ի սահմաններում, Ագաթանգեղոսի փողոցում վրաերթ է տեղի ունեցել: 23-ամյա Հայկ Շաքարյանն իր «Վազ 21214» մակնիշի մեքենայով Այրարատ տոնավաճառի մոտ գտնվող թունելից դուրս գալիս վրաերթի է ենթարկել 54-ամյա Աշխեն Մարկոսյանին և 30-ամյա Հասմիկ Վարդանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ականատեսները պատմել են, որ վրաերթի ենթարկվածները մայր և դուստր են, նրանք փողոցն անցել են հետիոտնի համար չնախատեսված վայրից: Վարորդի մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter