HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օլիմպիադայի մասնակցության արդյունքները գոհացուցիչ չեն

Մերի Սողոմոնյան Կապանում այսօր մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որն այս անգամ կանցկացվիոչ թե 17, այլ 16 առարկայից: Այս տարի մարզային փուլում «Աստղագիտություն» առարկան չի ընգրկվել, քանի որ տարածքային փուլում տվյալ առրկայից լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներ չեն եղել: Օլիմպիադայի տարածքային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 3 հազարից ավելի դպրոցական, որոնց մասնակցության արդյունքներից կրթության ոլորտի մասնագետներն այնքան էլ գոհ չեն: Ոչ այնքան գոհացնող էին նաեւ «Մաթեմատիկա» առարկայի արդյունքները: Մարզում անցկացված տարածքային փուլի ժամանակ հաջողությամբ են հանդես եկել Կապանի, Գորիսի եւ Սիսիանի ավագ դպրոցների աշակերտները, նաեւ Կապանի թիվ 3, Գորիսի 1 եւ 3, Սիսիանի 5 հիմնական դպրոցների աշակերտները: Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի տրամադրած տեղեկատվության համաձայն` այդ փուլում աչքի են ընկել նաեւ գյուղական դպրոցների աշակերտները: Իսկ մարզային փուլի արդյունքները պարզ կլինի օլիմպիադայի ավարտից հետո, որը կտեւի մինչեւ մարտի 11-ը: Մինչ այդ մարզի 4 տարածաշրջանների` Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ Մեղրու դպրոցական հաստատությունների 460 աշակերտներ Կապանում իրենց գիտելիքները կստուգեն 16 առրկաներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter