«Թագուհին» պարտավորությունը չի կատարել
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` կանխամտածված սնանկության դեպքի առթիվ: Պարզվել է, որ «Թագուհի» ՍՊԸ-ի հիմնադիր եւ տնօրեն Մ. Զալինյանը Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի նրբանցքի թիվ 6-րդ շենքի 1-ին հարկի 152.68 քմ մակերեսով պարենային խանութի սեփականաշնորհման պայմանագրով 4 891 831 դրամի պարտավորությունը պետության հանդեպ չի կատարել:
«2007թ. դեկտեմբերի 7-ին ՍՊ ընկերության տնօրենը ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվից ստացել է «Թագուհի» ՍՊ ընկերության հասանելիք 3 996 971 դրամ գումար եւ ստացված գումարը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը վճարելու փոխարեն օգտագործել է անձնական կարիքների համար` կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս»,- նշված է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել