Քրեական գործ` դատախազի տեղակալի նկատմամբ
Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով հարուցվել է քրեական գործ` զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ա. Աղաբեկյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փորձ կատարելու դեպքի առթիվ:
«Դատախազի տեղակալը քաղաքացի Մ.-ից կաշառք է պահանջել` վերջինիս` ժամկետային զինծառայության մեջ գտնվող որդուն գողություն կատարելու համար ավելի մեղմ պատիժ նշանակելու համար»,- տեղեկացնում են գլխավոր դատախազության մամլո ծառայությունից եւ մանրամասնում, որ քրեական գործի նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել