Հայաստանն ու Արցախը՝ զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում
Հոկտեմբերի 6-8-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի է ունենալու «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ: Մասնակիցների թվում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նշում է, որ Իտալիան առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի համար, քանի որ այն սահմանվել է թիրախային շուկա Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել