HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոզեռն թաղամասի բնակիչների բաց նամակը վարչապետ Տիգրան Սարգսյանին

Կոզեռն թաղամասի բնակիչների 5-ամյա բլոկադան մոտեցավ այն անջրպետին, որը կոչվում է «չկիրառվող օրենք» և «չարամիտ պաշտոնյա», որոնք առաջին իսկ պահից ծառայեցին ձեռք բերողի բացառիկ գերակա շահին: Անտեսելով վաղեմության ժամկետի ավարտված լինելու փաստը` ձեռք բերողը կատարեց օրենքի տարրին չհամապատասխանող գնային առաջարկ, որի հետ չէին ներկայացվել սեփականության նկարագրության արձանագրության գնահատման հաշվետվությունը, կառավարության և ձեռք  բերողի պայմանագիրը, նաև ձեռք բերողի  ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները: Վերոհիշյալի վերաբերյալ թաղամյասի բնակիչները դիմել են Երևանի քաղաքապետարանի ԾԻԳ-ին և «Լոկալ Դիվելոփըլրզ» ՍՊԸ-ին: Պատասխանն առ այսօր չի ստացվել: Կոզեռն թաղամասում արշալույսների թվացյալ խաղաղությունը ուղեկցվում է բնակիչների տագնապով, քանի որ նրանց  մոտ կան բազմաթիվ հուզող հարցեր: Սակայն ոչ քաղաքապետարանի ԾԻԳ-ից , ոչ էլ ձեռք բերողի կողմից առ այսօր որևէ անգամ չի եղել այցելություն թաղամաս, որպեսզի բնակչությանը հուզող  հարցերին պատասխան տան: Իրացումով անցած տարածքներում նկարահանված փաստավավերագրական ֆիլմերը, լուսանկարները և բնակիչների պատմածները ցույց են տալիս իրացվող տարածքների վաղվա օրը: Սեփականության իրացման օրենքը դառնում է դատավճիռ, իսկ տարածքներն իրացման գոտու մեջ ընդգրկելը` մեղադրական եզրակացություն. դատավճռով և հարկադիր ծառայության միջոցով բնակիչներին դուրս են հրում իրենց բնօրրաններից: Մի խոսքով, ժողովրդի վրա քշում են մի ուղեգլան, որն աշխատում է վերոհիշյալ մոդելով: Անամոթությունը հասել է այն աստիճանի, որ անօրինականությունը ներկայացվում է որպես օրենք, որին զուգահեռ աշխատում են ներդրված «Փանջունիներ», որ ժողովուրդը, օրենքը չճանաչելով,  անվերապահորեն իր սեփականությունը հանձնի քմահաճ հանցավոր թալանին: Ո՞վ պետք է տեր կանգնի օրենքին,  որը մինչև այսօր չի պահպանվում: Եվ վերջապես` ե՞րբ պետք է օրենքը հարգվի ու կանգնեցվի իր իսկական ուղու վրա: Ե՞րբ պետք է կեղծ օրինական քողը պատռվի ու երևա արդարությունը: Եվ ի վերջո, ոչ ոք շուկայում ինքնակամ, իր որոշած գնով չի վերցնում ապրանքը առանց վաճառողից գինը հարցնելու`վաճառողի բուռը խցկելով իրական արժեքից մի քանի անգամ ցածր գին և սպառնալիքներով հեռանում` համարելով առևտուրը կայացած: Ով այդ թոհուբոհով անցել է ու տեսել արտասուքներ երեխաների աչքերում, չի մոռացել սրտի ցավն ու հոգեկան ապրումները, վիրավորանքն ու պետության կողմից չպաշտպանված լինելը, ինքն իրեն իհարկե ասում է. «Ահա թե որն է բացառիկ գերակա շահը»: Վիրավորանքը, զրկանքը և կորուստը, այն էլ հայրենակցի կողմից մարդկանց սրտերում առաջացնում է լքվածություն, որը տանում է գաղթի: 19.02.2009 թ. ՀՀ Կառավարության 168-Ն որոշմամբ տարածքը նախատեսված էր քաղաքաշինական նպատակների համար և բնականաբար պետք է կառուցվեն բազմաբնակարանային շենքեր: Եթե մենք  ձեռքի տակ ունենաինք այն ծրագիրը, որը պետք է իրականացվեր Կոզեռն թաղամասում, մենք կկարողանայինք հաշվել ձեռք բերողի շահույթն ու եկամուտի չափը, սակայն այսօր դա կարելի է անել մոտավոր հաշվարկների հիման վրա:  «Լոկալ Դիվելոփլըրզ»- ի շենքերը մայրաքաղաքում կառուցվում են 16 հարկից ոչ ցածր, իսկ եթե մեր թաղամասում կառուցվեն անգամ կեսը, իրացնողը կունենա 300 %-անոց շահույթ: Մենք ունենք հաշվարկ /անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել/, որ այդ 300 %-անոց  եկամուտի չափը մոտ 200 մլն ԱՄՆ դոլար է: Այս պայմաններում ասենք նաև, որ թաղամասի բնակիչներին արված գնային առաջարկի ընդհանուր գումարը կազմել է մոտ 5 – 6 մլն. ԱՄՆ դոլլար, իսկ բնակ.մակերեսով փոխհատուցումը կարող է կազմել ընդամենը 1 -2 մլն. ԱՄՆ դոլլարով ավել: Թաղամասի բնակչությունը, եթե իր ձեռքի տակ չունենա ձեռք բերողի գնահատման հաշվետվությունը, ստիպված կլինի առանց համեմատության գնահատել և ներկայացնել Երևանի քաղաքապետարանի ԾԻԳ-ին և ձեռքբերողին իր սեփականության գնահատման առարկությունը և իր իսկ առաջարկը: Եթե քաղաքացուց վերցնում են հողատարածք, ուրեմն պետք է բարի լինեն վճարել այդ հողատարածքի համար առանձին, շինությունների համար` առանձին և նրանց հանրագումարի  հավելյալ 15 %-ը, որը օրենքի 11 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջն է: Իհարկե, գլխավոր պրոբլեմը փողն է, բայց եթե կատարվում է առք ու վաճառք, և օրենքի պահանջը արդարացի առևտուրն է, պետք է պահպանել առևտրի կանոնները: Ավելացնենք նաև այն, որ ձեռք բերողի ընդհանուր առաջարկը, եթե համեմատենք տարածքի չափերի հետ, պարզվում է, որ 1 հա-ի համար առաջարկվում է մոտարվորապես 1,2 մլն դոլար: Մի՞թե Երևան քաղաքի մասնավոր շենքերի բնակտարածքի կառուցապատված 1 հա-ն այդքան արժե: Ուստի թաղամասի բնակիչները նորից մնում են այն համոզմունքին, որ այս ձեռքբերողի հետ գործարքը հնարավոր չէ: Թաղամասի բնակչությունը, առնչվելով ներկա գործընթացի զարգացումներին և առաջնորդվելով  Հասարակության և Պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքի լրացումներին, որն ընդունվել է 19.05.2009 թվականին և հաստատվել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 27.05.2009 թվականին, խնդրում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին գործուն միջամտությամբ նախատեսված պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը, որպես պատվիրակված լիազորություն վերապահելու Երևանի քաղաքապետին` հույս ունենալով, որ պետական մարմինը կկատարի օրենքի  պահանջը և բնակչությանը հեռու կպահի դատական վեճերից և ավելորդ էքսցեսներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter