Տիգրան Սարգսյան. «Եթե մեքենա եք բերում ձեր կարիքների համար` մաքսազերծեք»
Ինչու վրացական համարանիշերով մեքենաների հարցի լուծումը մաքսատուրքերի փոփոխությամբ չլուծվեց հարցին` վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ եթե ճգնաժամի ժամանակ նվազեցնեին բյուջետային մուտքերը, ունենալու էին բավականին մեծ կորուստ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում անդրադարձավ օտարերկրյա համարանիշերով ավտոմեքենաների մաքսազերծման խնդրին: Վարչապետը հիշեցրեց, որ գոյություն ունի մաքսատուրք, և եթե մեքենա են ձեռք բերում իրենց կարիքների համար, ապա պետք է մազսազերծեն: Լրագրողի դիտարկմանը, թե մաքսազերծման գինը բարձր է, վարչապետը արձանանքեց, որ, պաշտպանելով վարորդներին, քարոզում են նրանց չենթարկվել օրենքին:
Նա նշեց, որ արտասահմանից հիմնականում թանկարժեք մեքենաներ են բերում, ինչը նշանակում է, որ քաղաքացին սոցիալապես անապահով չէ և չմաքսազերծելով այդ մեքենան` տվյալ անձը «մտնում է քաղաքացիների, թոշակառուների գրպանը»: Այսինքն, Տիգրան Սարգսյանի խոսքով, եթե մարդը թանկարժեք մեքենա է ձեռք բերել, պարզ է, որ ունի միջոցներ և պետք է պետության նկատմամբ իր պարտավորությունը կատարի:
«Տարեկան շուրջ հինգ մլրդ դրամ մուտքերից ենք զրկվում, այն պարզ պատճառով, որ այս տրամաբանական ռեժիմը դարձել է չարաշահումների առարկա»,- հավելեց Տիգրան Սարգսյանը:
Իսկ սոցիալապես անապահով անձանց, ովքեր չունեն մաքսազերծման համար համապատասխան միջոցներ, կառավարությունը որոշել է աջակցել և վարկ տրամադրել: Վարչապետի խոսքերով, ըստ մարզերի ուսումնասիրել, մոնիտորինգ են անցկացրել և պարզել, որ երեք հիմնական մարզերից յուրաքանչյուրում 600-700 մեքենաների մասին է խոսքը:
«Քննարկվել էր արդյոք դա հասարակության կամ վարորդի հետ» հնչած մյուս հարցին` վարչապետը խուսափողական պատասխան տվեց. միայն նշեց, որ համամիտ չէ լրագրողների այն պնդման հետ, որ վարորդները չեն ընդունել կառավարության որոշումը և բողոքել են: Վարչապետի խոսքով, վարորդներն արդեն հայտեր են ներկայացրել մարզպետարաններ. «Բոլորը դեմ չեն և օգտվողներ կան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել