HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզաբանում է ԱԺ փոխնախագահի որդին

ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանի որդին` «Գյումրի» գարեջուր ընկերության սեփականատեր Միսաք Բալասանյանը, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել` նշելով, որ «Բալասանյան ընտանիքի որևէ անդամ թիկնապահներ չի ունեցել, վեճը տեղի է ունեցել ոչ թե գործարանի տարածքում, այլ` գործարանի տարածքից դուրս»: «Վեճը տեղի է ունեցել ոչ թե գործարանի աշխատակիցների հետ, այլ կողմնակի անձանց հետ, որոնց ինքնությունը պարզվում է: Հետագա մանրամասնությունները պարզելու համար խնդրվում է դիմել հետաքննությունը վարող իրավապահ մարմիններին, այլ ոչ թե հիմնվել փողոցային ասեկոսների վրա»,- ասված է հայտարարության մեջ: Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ երեկ,ժամը 15.00-ին, Գյումրիի Գյուլբենկյանի անվանհիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնումահազանգ էր ստացվել, որ դանակահարվածվիճակում իրենց մոտ են տեղափոխվել երկուերիտասարդներ, որտեղ նրանցից մեկը ստացածվնասվածքներից մահացել է: «Ձեռնարկված օպերատիվ- ետախուզական ևքննչական միջոցառումներով պարզվել է, որ նույնօրը, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի գարեջրի գործարանի մուտքի դիմաց միմյանց հետվիճաբանել են 1981 թ. ծնված Արսեն Սահակյանը, 1983 թ. ծնված Ալբերտ Սահակյանը, 1985 թ.ծնված Արմեն Սահակյանը,  1972 թ. ծնված Արմեն Սահակյանը,  1982 թ. ծնված ԱրթուրԱռաքելյանը, 1981 թ. ծնված Վարդան Ասատրյանը, 1978 թ. ծնված Արման Սիրեկանյանը  և ոմնԷդգար (անձը պարզվում է): Վիճաբանության ընթացքում Արթուր Առաքելյանը և Վարդան Ասատրյանը սուր կտրող-ծակողգործիքից ստացել են վնասվածքներ, որի հետևանքով Արթուր Առաքելյանը հիվանդանոցումմահացել է: Արմեն Սահակյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ԱրմանՍիրեկանյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանությանմյուս մասնակիցներին հայտնաբերելու և սպանություն կատարողի անձը պարզելու ուղղությամբ: Քննությունը վարում է Շիրակի մարզի քննչական բաժինը»,- հաղորդել էր ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter