
Երեկ` ժամը 23-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարեց Տիգրան Փոստանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամսով կալանք ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչ Արմեն Թևանյանի միջնորդությունը:
Միաժամանակ դատարանը մերժեց կալանքը գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Բացի դրանից` դատարանը առհասարակ լուծում չտվեց փետրվարի 24-ին պաշտպան Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բողոքին, որով վիճարկվում էր փետրվարի 23-ին Տիգրան Փոստանջյանի ձերբակալման օրինականությունը:
Երեկվա դռնփակ դատական նիստը սկսվել էր ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ Տիգրան Փոստանջյանը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել