HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախր ինչու չեք կիսվել

«ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ կա հարուցված, որում առկա են մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ. մասնավորապես, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի և ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի անունները: Ըստ որոշ տեղեկությունների` խոսքը 150 հազար դոլարի կաշառք և Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա սպանության մի գործ բարդելու մասին է: «ՀԺ»-ի աղբյուրները փոխանցում են, որ բավական լուրջ է, մասնավորապես, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի հարցը: Տեղեկություններ կան նաև, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանն արդեն ազատվել է աշխատանքից: Ենթադրվում է, որ առաջիկայում իշխանությունները սույն գործով կաշառակերության դեմ պայքարի շոու են սարքելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter