
«ՉԻ»-ին հաջողվել է որոշ մանրամասներ պարզել մանկապղծության մեղադրանքով ձերբակալված Սերոբ Տեր-Պողոսյանի գործից: Ինչպես հաղորդում են ԱԱԾ-ում «ՉԻ»-ի աղբյուրները, Տեր-Պողոսյանը ԱԱԾ-ում պահվում է ևս մեկ ձերբակալվածի հետ, այսինքն` խցում երկու հոգով են:
«ՉԻ»-ին հաջողվեց ճշտել, որ Սերոբ Տեր-Պողոսյանի հետ խցում պահվող մյուս ազատազրկվածը ազգությամբ ռումինացի է: Իսկ թե ի՞նչ գործով է վերջինս հայտնվել ԱԱԾ-ոմ, «ՉԻ»-ին առայժմ պարզել չհաջողվեց:
Միաժամանակ ԱԱԾ-ում «ՉԻ»-ի աղբյուրները փոխանցում են նաև, որ Ախթալայում իրավապահները գտել են հատուկ բազկաթոռ, որն էլ հենց հանդիսանում էր Տեր-Պողոսյանի հիմնական զբաղմունքը:
Ամենասարսափելի տեղեկատվությունը, սակայն, կապված է ծնողների հետ: ԱԱԾ-ում «ՉԻ»-ի աղբյուրները փոխանցում են, որ կան տեղեկություններ, որ որոշ ծնողներ ոչ միայն տեղյակ են եղել այն մասին, թե իրենց երեխաները ինչով են զբաղվում Տեր-Պողոսյանի հետ, այլև եղել են այնպիսիք, ովքեր իրենք տարել են իրենց երեխաներին պեդոֆիլի մոտ, սպասել դռան մոտ, հետո դիմավորել երեխային, ստացել վարձն ու երեխայի հետ գնացել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել