145 զոհ և 200 անհետ կորած` Նոր Զելանդիայի երկրաշարժի հետևանքով
Երեք օր առաջ Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքում տեղի ունեցած, 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 145-ի: CNN-ը հայտնում է, որ որոնողական աշխատանքները` անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ, շարունակվում են: Սակայն որոշ անհետ կորածների ընտանիքների անդամներ արդեն գրեթե հույս չունեն, որ իրենց հարազատները կգտնվեն:
Երկրաշարժից տուժած քաղաքի ոստիկանությունը երեկ հայտարարել է, որ ավելի քան 200 մարդ է անհետ կորել: Մտավախություն կա, որ նրանցից շատերը կարող են զոհված լինել:
Անհետ կորածների թվում են բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում էին Canterbury հեռուստաընկերության շենքում, որը ավիրվեց երկրաշարժից: Ոստիկանությունն ասում է, որ «լուրջ մտավախություն» ունի այն մարդկանց վերաբերյալ, ովքեր շենքում են եղել, այդ թվում` շենքի 4-րդ հարկում գտնվող Լեզվաբանական կրթության թագավորական դպրոցի 90 ուսանողի և անձնակազմի:
Փրկարարական թիմերը որոնողական աշխատանքներ են կատարում երեք օր առաջ ավիրված շինություններում, այդ թվում` Քրայստչերչի տաճարում և Օրհնյալ հաղորդության տաճարում:
Լուսանկարը` flickr.com-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել