HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը` Վրաստանի նոր դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչ Սիլվանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Հովհաննես Մանուկյանը ծնվել է 1971 թ. դեկտեմբերի 14-ին Գյումրիում: 1989-1994 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1993 -1995 թթ. աշխատել է որպես ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղարի օգնական։ 1995 թ. ընդգրկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում։ 1995-1997 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես առաջատար մասնագետ։ 1996-1999 թթ. ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ արդարադատության  նախարարությունում: 1998 թ. ընդգրկվել է ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմում։ 1999-2001 թթ. եղել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ: 2001-2005 թթ. եղել է Տնտեսական դատարանի նախագահ։ 2005-2008 թթ. եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter