HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես շարունակելու եմ ապրել ու ստեղծագործել իմ հայրենիքում»

Երգահան Վահրամ Պետրոսյանի հայտարարությունը «Հրապարակ» օրաթերթը, վկայակոչելով իմ մերձավոր շրջապատը, գրել է, որ ես իբր պատրաստվում եմ մեկնել ԱՄՆ և ուրախ եմ, որ իմ շուրջ բարձրացվեց աղմուկ, որն ինձ տվեց քաղաքական հալածյալի ու այլախոհ արվեստագետի կարգավիճակ: Հայտարարում եմ, որ ի դժբախտություն շատերի` ես չեմ պատրաստվում լքել իմ երկիրը: Ուզեն թե չուզեն, նրանք պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ ես շարունակելու եմ ապրել ու ստեղծագործել իմ հայրենիքում: Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունն ու անունն ինձ համար շատ ավելի կարևոր են, քան ցանկացած այլ երկրում լավ ապրելու հեռանկարը: Այնպես որ, ստիպված եմ հիասթափեցնել իմ անվան շուրջ բամբասանքներ տարածելով զբաղված «մերձավորներին» ու լրատվամիջոցներին: Լուսանկարը` bravo. am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter