HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանությունները փորձ են անում ճնշել Զարուհուն` եղբորը կալանավորելու միջոցով

Մենք՝ նախկին քաղբանտարկյալներս, որ բանտերում ենք հայտնվել մեր քաղաքական գործունեության և քաղաքական հայացքների համար, կալանավայրերում գտնվելու ողջ ընթացքում զգացել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի աջակցությունն ու հոգատարությունը: Նա եղել է այն խիստ քչաթիվ պատգամավորներից մեկն, ով այցելել ու մշտապես աջակցել է մեզ: Այսօր ՀՀ գործող իշխանությունները, միայն իրենց յուրահատուկ գործելաոճին հավատարիմ, այն է՝ ամեն կերպ ճնշել ու հետապնդել իրենց գծած սահմանների մեջ չտեղավորվող ցանկացած մեկին, Փոստանջյանի եղբորը կալանավորելու միջոցով փորձ են անում ճնշել ու լռեցնել Զարուհուն: Մենք, դատապարտելով Զարուհի Փոստանջյանի դեմ սանձազերծված այս արշավը, մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրան` վստահ լինելով, որ նա իրեն յուրահատուկ տոկունությամբ և իր բարեկամների աջակցությամբ, որոնց թվին մենք նաև մեզ ենք դասում, կհաղթահարի այս փորձությունը: Նախկին քաղբանտարկյալներ 28.02.2011թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter