HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայում ոգեկոչվել է Սումգայիթի զոհերի հիշատակը

Այսօր Մոսկվայի Սբ. Հարություն եկեղեցու տարածքում` Սումգայիթի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի դիմաց, ծաղկեփսակ տեղադրվեց` ի հիշատակ 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների վայրագությունների հետևանքով զոհված անմեղ հայ բնակչության: Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցին նվիրված արարողությանը մասնակցում էին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցները` դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցիչը, Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, տեղի հայկական ՀԿ-ների անդամները, մոսկովյան բուհերի հայ ուսանողներն ու Մոսկվայում բնակվող հայեր: Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն իր խոսքում ասաց, որ Սումգայիթում տեղի ունեցածը պետք է որակել որպես եղեռն՝ շարունակությունը 1915թ. Մեծ եղեռնի: Դեսպանի խոսքով՝ Սումգայիթի ջարդերը նպատակ ունին կասեցնել Արցախի հայերի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու ձգտումներն ու թևաթափ անելու պատմական արդարության վերականգնմանն ուղղված հայության արդարացի մղումները: «Այդուհանդերձ, ադրբեջանական իշխանությունների վայրագությունները չընկճեցին հայերին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումն արդեն իրականություն է»,- ամփոփեց Օլեգ Եսայանը: Ելույթներից հետո ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Սումգայիթի նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter