HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորում հրդեհի հետևանքով երեխաներ են մահացել

Փետրվարի 28-ին` ժամը 15.00-ին, Վանաձորի Չերկաս փողոցի 2-րդ շենքի 17 բնակարանում հրդեհ է բռնկվել: 4 և 2 տարեկան Ալեքս և Անահիտ Քարադարյաններին տանը մենակ քնած թողնելով` ծնողները դուրս են եկել տնից: Շքամուտքում ծուխ նկատելով` հարևանները սկսել են թակել դուռը: Տեսնելով, որ դուռը բացող չկա` անմիջապես ահազանգել են հրշեջ ծառայություն և փորձել գտնել երեխաների ծնողներին: Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի փրկարարական վարչության և հրդեհային տեսչության աշխատակիցներն ու ոստիկաններ: Հարևանների զանգով վերադարձել են նաև երեխաների ծնողները: Հայրը, դուռը ջարդելով, երեխաներին դուրս է բերել տնից: Բայց հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նրանք մահացել են: Ըստ նախնական վարկածի` երեխաները խեղդամահ են եղել հրդեհից առաջացած ծխից: Իսկ հրդեհը էլեկտրական սալօջախից է բռնկվել: Հարևանների տեղեկացմամբ` բնակարանը գազիֆիկացված չէր: Տաքացվում էր էլեկտրական սալօջախով և փայտի վառարանով: Իսկ դեպքի վայրի զննության ժամանակ, ինչպես Լոռու մարզի քննչական վարչության քննիչ Մհեր Հարությունյանն է փոխանցում, փայտի վառարանը վառած չի եղել: Երեխաների մարմնի վրա էլ այրվածքի հետքեր չեն հաայտնաբերվել: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter