Հայաստանում «պատմական օրեր են սկսվում»
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրազեկելով ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքի մասին, ասել է, որ վաղվանից Հայաստանում «պատմական օրեր են սկսվում», իսկ հանրահավաքում շատ կարևոր բաներ են հնչելու: Նա կոչ է արել բոլորին չվախենալ ու մասնակցել հանրահավաքին: «Ոչ մի ոստիկան ձեզ չի ծեծի»,- վստահեցրել է նա:
Բագրատյանի խոսքով` մենք ապրում ենք այնպիսի օրեր, որոնք հայ ժողովրդի պատմության մեջ 200 տարի հետո գրվելու են «ոսկե տառերով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել