HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անմեղսունակության հայտ

Ազատ, բայց պատասխանատու լրատվամիջոցներին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը բառացիորեն հայտարարել է, թե «ամեն ինչ լավ կլիներ, եթե չունենայիք ՀՆԱ անկում և բարձր գնաճ»: «ՉԻ» - Այն, որ ֆիզիոլոգիական որոշ առանձնահատկությունների առկայության դեպքում մորաքրոջը կարելի է քեռի անվանել, բոլորին է հայտնի, բայց խնդիրը դա չէ: Տիգրան Սարգսյանը փաստորեն տնտեսությունն այս վիճակին հասցնելուց հետո դեռ իրեն իրավունք է վերապահում հեռուստաեթերից ծաղրել մարդկանց, և պատկերացրեք` անպատիժ է մնում: Հիմա պատկերացրեք` մեկին հանձնարարում եք, օրինակ, երկու հարկանի տուն կառուցել: Նա դրա փոխարեն կառուցում է մեկ հարկանի գոմ, որն էլ հենց բացման օրը փլվում է ներկաների գլխին, իսկ «շինարարը» հիմար ժպիտով քորում է գլուխը և հայտարարում, թե «ամեն ինչ լավ կլիներ, եթե շինությունը չփլվեր, աղյուսներն էլ մի քիչ այն կողմ թափվեին»: Նման շինարարին, հասկանալի է, տեղում մի լավ կքոթակեին, հետո կկալանավորեին և կստիպեին փոխհատուցել վնասը, բայց Տիգրան Սարգսյանի դեպքում ուրիշ է: Առայժմ ուրիշ: Թեև այսպես թե այնպես, հազիվ թե բանը քոթակով ավարտվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter