HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չյուրլյոնիսի գեղանկարչական ու երաժշտական ստեղծագործությունները` Հայաստանում

2011 թ. լրանում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Ապրիլի 10-ին լրանում է նաև լիտվացի ականավոր գեղանկարիչ, կոմպոզիտոր Միկալոյուս Կոնստանտինաս Չյուրլյոնիսի մահվան 100-ամյա տարելիցը: Չյուրլյոնիսի ստեղծագործության երկրպագուները այս տարելիցը մեծ շուքով նշելու են արվեստագետի հայրենիքում` Լիտվայում, և ողջ աշխարհում ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Այս հիշարժան տարեթվերի առթիվ` Հայաստանում Լիտվայի դեսպանությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում են անցկացնել համերգներ Չյուրլյոնիսի դաշնամուրային և սիմֆոնիկ ստեղծագործությունների կատարումներով, ինչպես նաև Չյուրլյոնիսի գեղանկարչական աշխատանքների ցուցադրություններ: Նախատեսվող միջոցառումների շարքից Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 5-ից 31-ը կցուցադրվեն Չյուրլյոնիսի նկարների և լուսանկարչական աշխատանքների վերատպությունները: Ցուցահանդեսը կուղեկցվի արվեստագետի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող բացառիկ փաստագրերով, ինչպես նաև մշակութային համատեքստում իր դարաշրջանն արտացոլող վավերագրական ժապավենների ցուցադրումով: Ցուցահանդեսի այցելուներին հնարավորություն կընձեռվի նաև ունկնդրել Չյուրլյոնիսի երաժշտական ստեղծագործությունների կատարումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter