HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազը ԵԱՀԿ դեսպանին է ներկայացրել Տիգրան Փոստանջյանի գործը

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Ի թիվս այլ հարցերի` հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայող Տ.Փոստանջյանի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի որոշ հանգամանքներին: ՀՀ գլխավոր դատախազը դեսպան Ս.Կապինոսին հանգամանորեն ներկայացրել է քրեական գործի հարուցման, քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԿԱ ԱԱԾ վարույթ հանձնելու, խափանման միջոցի ընտրության քրեաիրավական հիմքերը: Աղվան Հովսեփյանը նշել է, որ հանցավորության դեմ պայքարում ընդհանրապես և մասնավորապես սույն քրեական գործով նախաքննությունն ընթանում է դատախազության ձևավորված միասնական քրեական քաղաքականության և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter