Կազմակերպված արտագաղթ
Հայաստանյան որոշ տուրիստական գործակալություններ հիմնավորապես մասնագիտացել են մարդկանց արտագաղթը կազմակերպելու գործում. նրանք 3-ից մինչեւ 6 հազար եվրոյով կազմակերպում են ցանկացած անձի Հայաստանից մեկնումը: Ընդ որում` գինը կախված է ծառայության կազմակերպման արագությունից, որոշ ընկերություններում այդ առումով ռեկորդային ժամկետ է գործում: Ասենք, 3 օրում «Շենգեն» վիզա են խփում: Ընդ որում` սրանց մեծ մասն աշխատում է ոչ թե տեղական դեսպանատների, այլ Ռուսաստանի եւ Վրաստանի համապատասան դեսպանությունների հետ, որտեղ արդեն ունեն եւ փող տալ-առնելու հստակ մեխանիզմներ: Եվ չնայած արագընթաց գործընթացին` դրանցից շատերը «հերթի տակ» են աշխատում` դիմողների պակաս չունեն: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ որոշ գործակալություններ վայելում են բարձրաստիճան չինովնիկների հովանավորությունը: Մեր տեղեկություններով` նրանց մեջ է նաեւ փոխոստիկանապետ Օսիկյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել