
Բանից պարզվում է` Սերժ Սարգսյանը հրահանգ է տվել վերանայել գազի սակագները այնպես, որ սոցիալապես անապահովների համար գազը նույնիսկ էժանանա, մինչդեռ ֆինանսների նախարարը հայտարարում է, որ սուբսիդավորման անհրաժեշտություն չկա, բյուջեում էլ նման գումարներ նախատեսված չեն:
«ՉԻ»- Եթե համադրում ենք այս երկու փաստերը, տարօրինակ բան է ստացվում: Փաստորեն, Սերժ Սարգսյանը հանդիպել է (կամ հանդիպելու է) «Հայռուսգազարդի» ղեկավարության հետ ու կարճ-կոնկրետ ասել. «Հլը մի հատ ձեզ հավաքեք, արա, չեք տեսնու՞մ, գոլուխներս խառն ա, լափելու վախտ ե՞ք գտել»: Այն, որ Հայաստանի բնակչությանը գազ վաճառող ընկերությունն իսկապես աշխարհում «ամենահաբռգածն» է, բոլորը գիտեն, եւ հենց այնպես սակագների իջեցման հնարավորությունը դրա լավագույն ապացույցն է: Փաստորեն, տարիներ շարունակ սրանք լափել են ու այնպիսի «զապասով» են «գին կրակել», որ կարող են շատ հանգիստ, առանց սուբսիդավորման նվազեցնել սակագները:
Ի դեպ, հետաքրքիր է` իսկ լափված միլիարդները «վազվրատ անելու» մեխանիզմներ չկա՞ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել