
Մեր տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանով Արսեն Աբրահամյանը նշանակվել է ոստիկանության Արարատի մարզի վարչության պետ: Աբրահամյանը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է:
Արսեն Աբրահամյանը մի քանի ամիս առաջ ազատվել էր Նոր Նորքի ոստիկանապետի պաշտոնից եւ ուղարկվել էր կադրերի տրամադրության տակ: Մինչ օրս Արսեն Աբրահամյանի պաշտոնանկությունը մնում է պաշտոնապես չպատճառաբանված: Մեր տեղեկություններով` Աբրահամյանի պաշտոնանկությունը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի սրտով է եղել: Նա փորձել է կանխել Արսեն Աբրահամյանի վերադարձը ոստիկանության համակարգ եւ փորձել է կասեցնել նրա նոր նշանակումը: Բայց Սարգսյանի ջանքերն արդյունք չեն տվել, եւ նա ստիպված է եղել ստորագրել համապատասխան հրամանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել