HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորները գիտե՞ն լատիներեն

ՀՅԴ նախաձեռնության երեկվա քննարկմանը խմբակցության պատգամավորներից բացի` ներկա էին ՀՀԿ-ից հազիվ 10 եւ ՕԵԿ 2-3 պատգամավորներ: «Ամբողջ խմբակցություններով բացակություն է արձանագրված, որն, իհարկե, պատահականություն չէ: Բայց կարծում եմ, որ մեր հասարակությունն իր համար կարեւորագույն հարցերից մեկում` գազի գնի խնդիրը եւ դրա հետ կապված` ԱԺ անելիքները, ուշադիր կլինի»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Կարծում եմ` ներկաները բոլորը դասական կրթություն ստացել են, տիրապետում են լատիներենին եւ հավանաբար կարդացել են Օվիդիոսի «Մետամորֆոզները»,- այս նախաբանով էլ նա հիշատակեց, թե տվյալ հարցի վերաբերյալ որոշ գործիչներ տարբերվող բաներ են ասում` նախարարների եւ պատգամավորների ներկայությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter