Թմրանյութ են հայտնաբերել Գյումրիում եւ Վանաձորում
Երեկ` ժամը 21.10-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղուց, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 28-ամյա Ռոմիկ Ո.-ին և ուղևոր, 32-ամյա Արմեն Գ.-ին:
Զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել է 3 ներարկիչ` դեղնավուն լուծույթով: Ռոմիկ Ո.-ն և Արմեն Գ.-ն հայտնել են, որ հայտնաբերվածը «Կաֆետին» դեղորայքից պատրաստված թմրամիջոց է, որը ձեռք են բերել Գյումրի քաղաքի Արցախ թաղամասում, «Կուզիկ» մականունով ոմն Տիգրանից: Ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Նույն օրը` ժամը 21.50-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Աթարբեկյան փողոցից բերման են ենթարկել նախկինում դատապարտվածներ, 47-ամյա Տիգրան Ղ.-ին և 36-ամյա Արմեն Գ.-ին:
Զննությամբ Տիգրան Ղ.-ի տնից հայտնաբերվել է ներարկիչ` 1 մլ կարմիր հեղուկով, տարբեր տարողության երկու տարա` դեղնավուն և սպիտակավուն հեղուկներով: Տիգրան Ղ.-ն և Արմեն Գ.-ն հայտնել են, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել են իրենց օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Մարտի 1-ին` ժամը 20.05-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողները 38-ամյա Գոռ Ա.-ի տնից հայտնաբերել են ներարկիչ` 3,5 մլ դեղնավուն հեղուկով, ապակյա սրվակ` սև գույնի զանգվածով, 20 մլ ներարկիչ` թափանցիկ հեղուկով, էմալապատ 2 թաս՝ պատերին գորշ գույնի նստվածքի հետքերով, ապակյա բաժակ` կարմրավուն նյութով:
Նույն բնակարանից, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել Գոռ Ա.-ն, 42-ամյա Արման Թ.-ն և 30-ամյա Հայկ Ա.-ն:
Գոռ Ա.-ն հայտարարել է, որ թմրամիջոցը պատրաստել է ներարկման եղանակով օգտագործելու նպատակով: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել