HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2010-ին 1.45 մլրդ դրամի վնաս է կրել Սյունիքի գյուղատնտեսությունը

2010 թ.-ին  Սյունիքի մարզում խոշոր եւ մանր եղջերավորների, ինչպես նաեւ ընտանի թռչունների ու խոզերի  շրջանում, ըստ անկախ իրականացված հակահամաճարակային եւ պրոֆիլակտիկ անասնաբուժական միջոցառումների` հիվանդությունների տարածման եւ գլխաքանակի անկում է գրանցվել: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն` տարվա ընթացքում արձանագրվել են  խոշոր և մանր եղջերավոր անասունների 238 գլուխ բրյուցելոզի, 6 գլուխ տուբերկուլյոզի, 172 գլուխ խոզերի աֆրիկական ժանտախտի դեպքեր: Շատ ավելի մեծ տարածում էին գտել հավերի ժանտախտի բռնկման դեպքերը,  12 հազ. թև ընտանի թռչուններ վարակվել էին ժանտախտով,  որի պատճառով մարզում  զգալի պակասել է հավերի թիվը: Ընդհանուր առմամբ 2010 թ.-ին անասնապահության բնագավառին խոզերի աֆրիկական ժանտախտի և հավերի ժանտախտի հետևանքով հասցված վնասը կազմել է  68.9 մլն դրամ: 2010 թ.-ը  անբարեհաջող տարի էր ոչ միայն գյուղատնտեսության այս ճյուղի, այլեւ Սյունիքի մարզի ողջ գյուղատնտեսության համար: 2010 թ.-ին գարնանային ցրտահարությունները, կարկտահարությունը, երկարատև անձրևները, ջերմաստիճանի կտրուկ իջեցումը խիստ բացասաբար են անդրադարձել գյուղատնտեսական մթերքների արտադրության վրա: Մարզի բոլոր համայնքներում գյուղացիական տնտեսությունները և ֆերմերները կրել են զգալի վնասներ` մոտ 1,37 մլրդ դրամի չափով, որից փտախտի, սնկային և ժանգային հիվանդությունների հետևանքով աշնանացանի ցանքատարածություններին հասցվել է 774.0 մլն դրամի, պտղատու այգիներին` 467.5 մլն դրամի, նորատունկ տնկիներին` 130.3 մլն դրամի վնաս: Ընդհանուր վնասը մարզում կազմել է 1,45 մլրդ  դրամ: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter