HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում մարդ է մահացել շինարարության ժամանակ

Երեկ երեկոյան` ժամը 21-ի սահմաններում, շտապ օգնության մեքենայով մարմնական ծանր վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունք է տեղափոխվել Կապանում ԶՊՄԿ-ի կողմից կառուցվող բիզնես կենտրոնի շենքի 4-րդ հարկից վայր ընկած Երեւանի բնակիչ 44-ամյա Արթուր Հակոբյանը: Արթուրի հետ դժբախտ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա երեկոյան երկրորդ հերթափոխի ժամանակ աշխատելիս է եղել շինարարությունում: Նրա կյանքն  այդպես էլ չհաջողվեց փրկել:  Ըստ Կապանի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի` հիվանդի վիճակը շատ ծանր էր եւ ուներ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: «Նա անգիտակից վիճակում էր եւ հոգեվարքի մեջ: Նախնական ախտորոշմամաբ` ծանր գանգուղեղային վնասվածքներ էր ստացել, առկա էր գլխուղեղի սալջարդ ծանր աստիճանով: Փորձել ենք կյանքը փրկել, բայց չհաջողվեց, քանի որ հիվանդն  ուներ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», - «Հետքին»  տեղեկացրեց բժիշկ Աթաջանյանը: Արթուր Հակոբյանը հենց հիվանդանոցում   20 րոպե անց մահացել է: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter