HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավոր Վահագն Մախսուդյանը Ազատության հրապարակի զուգարաններից չի օգտվում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե անձնական զբաղվածության պատճառով չի հետեւում Ազատության հրապարակում ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքներին, բայց լսել է դրանց մասին:

Անդրադառնալով տարածքում փակ զուգարանների խնդրին` ասաց. «Այ մարդ, ինչի մասին է խոսքը, մեր ժողովուրդն է, հանրահավաք են անում…Ընդհանրապես մեր քաղաքում զուգարանների կարիք շատ կա, հասարակական զուգարաններ չկան, իսկ եղածներն էլ քիչ են»:

Դիտարկմանը, թե Ազատության հրապարակում զուգարաններ կան, սակայն հանրահավաքի մասնակիցների համար փակ են, Վահագն Մախսուդյանն ասաց, թե ինքն այդ մասին չգիտի, քանի որ Ազատության հրապարակի զուգարաններից չի օգտվել:

«Առիթ է եղել, ակնարկել եմ, որ պիտի վճարովի զուգարաններ լինեն հանրապետության ողջ տարածքում: Ճանապարհներին սանհանգույցներ չունենք, իսկ դա շատ վատ է, օրինակ, գնում ենք Գառնի, Գեղարդ, մարդիկ տեղ են ման գալիս անտառներում, որ իրենց կարիքները հոգան: Եկեք այսօր դա չկապենք հանրահավաքների հետ»,-ասում է պատգամավորը:

Վահագն Մախսուդյանը, ընդդիմության ներկայացուցիչներին խորհուրդ տվեց օգտվել սրճարանների զուգարաններից: «Այնտեղ, եթե զուգարան լինի, պիտի վճարովի լինի, դա էլ մասնավորին է, ինչի՞ պիտի իր տուալետը փակի: Ընդհակառակը` պիտի ուզի ընդեղ ցույց լինի, տուալետ հաճախողների քանակն էլ շատ լինի»,-հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter