HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտրվեց նոր ՄԻՊ. 83 կողմ, 13 դեմ

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Կարեն Անդրեասյանի գաղտնի ընտրությանը այսօր ԱԺ-ում մասնակցել է 97 պատգամավոր, կողմ է քվեարկվել` 83-ը, դեմ` 13-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեարթերթիկ: Արդյունքների հրապարակումից հետո Կ. Անդրեասյանը երդվեց, որ իր լիազորությունները կկատարի անաչառ եւ կլինի օբյեկտիվ: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, շնորհավորելով նոր պաշտպանին, ասաց, որ նրանից ակնկալում է պաշտպանի անվանը հարիր գործունեության ծավալում: Երդում տալուց հետո նոր ՄԻՊ-ը չմնաց ԱԺ-ում եւ չհանդիպեց լրագրողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter