HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննակվել է Արագածոտնի զարգացման ծրագիրը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր Արագածոտնի մարզպետարանում կայացած  խորհրդակցությանը քննարկվեց մարզի 2011-2014 թթ. զարգացման ծրագիրը: Ներկայացվեցին այդ ժամանակահատվածում մարզում իրականացվելիք աշխատանքները, նախատեսվող ներդրումների ծավալները: Արագածոտնում եւս փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց ձեւավորել աշխատանքային խումբ` ՏԿ նախարարության հետ ծրագիրն ու 2011 թ. աշխատանքային պլանը լրամշակելու, ինչպես նաեւ ծրագրի նկատմամբ մոնիթորինգի մեխանիզմները նույնականացնելու համար: Քննարկվեցին նաեւ համայնքային բյուջեների վերանայման հետ կապված հարցեր: Նման խնդիր կառաջանա այն համայնքներում, որոնց բյուջեների պլանային ցուցանիշները նախորդ տարվանից պակաս են սահմանվել, ինչպես նաեւ փաստաթղթերում ամբողջությամբ չեն արտացոլվել սեփական եկամուտների բազային ցուցանիշները, ապառքների հավաքագրումից նախատեսվող մուտքերը: Ներկայացվեցին նաեւ 2011 թ. առաջին երկու ամսվա ընթացքում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Փոխվարչապետը մարզպետի ուշադրությունը հրավիրեց հատկապես հողի հարկի հավաքագրումների վրա` հորդորելով մշտական աշխատանքներ իրականացնել 2011 թ. պլանավորած եկամուտների մակարդակի ապահովման ուղղությամբ: Անդրադարձ եղավ համայնքներում վարձակալության տրվող գյուղնշանակության հողամասերի ավելացման հարցին: Արագածոտնի մարզում 2010 թ.-ին վարձակալությամբ է տրվել ընդհանուր գյուղնշանակության հողերի 2,2 տոկոսը: Փոխվարչապետն այս ցուցանիշը համարեց խիստ ցածր` նշելով, որ համայնքները կարող են լիարժեք օգտագործել համայնքային բյուջեն համալրելու այդ ռեսուրսը, հատկապես որ անցած տարի պարզեցվել են ընթացակարգերը: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց մարտի վերջին Արագածոտնում կայանալիք ՀՀ կառավարության արտագնա նիստի նախապատրաստման աշխատանքներ իրականացնել: Քննարկվեցին նաեւ գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին, ոռոգման նոր շրջանի կազմակերպմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter