HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմուկի քաղաքապետն ի վիճակի չէ հոգ տանել մշակութային արժեքների նկատմամբ

Այս լուսանկարում պատկերված են Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի կենտրոնական գրադարանի լուսամուտները: Դրսից նայողի առջև բացվող անհրապույր տեսարանը բնավ չի հուշում, թե ներսում ինչ գանձեր են ամփոփված: Գրադարանի արտաքին տեսքը նման է վաղուց անգործության մատնված մի ինչ-որ պահեստարանի: Սա ներկայացնում է տեղական իշխանությունների վերաբերմունքըգրքի, գիտելիքի,գրագետ հասարակության նկատմամբ: Եվ ահա 2010 թ. դեկտեմբերին Ջերմուկի քաղաքապետարանը գտավ լուծումը. 1950-ական թվականներից գործող երբեմնի մշակութային, կրթական կենտրոնը լուծարեց և, ըստ շրջանառվող լուրերի, տարածքը տրամադրեց ինչ-որ բանկի: Հերթական գրադարանը մեր հանրապետությունում կնքեց իր մահկանացուն` զոհ գնալով ազատ շուկայական հարաբերությունների ամենակուլ ախորժակին: Եթե լուսամուտների վիճակն այսպիսին է, որի պատճառով անհնար է գրքերի համար համապատասխան ջերմաստիճան ապահովել, ապա պարզ է, թե ինչ վիճակում կլինենգրքերը: Եվ փոխանակգրադարանն ուգրքերը կործանումից փրկելուն ուղղված քայլեր ձեռնարկելուն, քաղաքապետարանը որոշել է փակել այն: Հայտնի իրողության համաձայն, երբ հիվանդին բժշկելու փոխարեն նախապատվությունը տրվում է պարզապես նրան ոչնչացնելուն Այսօր Հայաստանի տեսարժան վայրերից մեկը համարվում է Ջերմուկը, որը նախատեսվում է դարձնել զբոսաշրջության կենտրոն: Այն հայտնի է իր հրաշալի բնությամբ և բուժիչ հանքային ջրով: Իսկ քաղաքակիրթ աշխարհում զբոսաշրջիկներին ներկայացվում է նախ և առաջ մշակույթը` ոչ միայն քարակերտ արձանները, այլևգործող, ստեղծվող մշակույթը, որը հենց գրադարանն է: Այստեղից է սկսվում ճանապարհը դեպի կիրթ, գրագետ հասարակություն,գրադարանն է ձևավորում մարդուգեղագիտական ճաշակը, աշխարհայացքը, գրադարանն է բացում համաշխարհային մշակույթի դռները: Եվ այս ամենից երևի անտեղյակ, գրադարանը վերանորոգելու, արդիականացնելու, վերազինելու, նոր շունչ հաղորդելու փոխարեն Ջերմուկի քաղաքապետարանը, առանց հաշվի առնելու այս կարևոր հանգամանքները, փակել էգրադարանը: Զբոսաշրջիկներին այսօր ձգում է նորը, լուսավորը, գեղեցիկը, իսկ գրադարանը` հին, անհրապույր տեսքով, խոնավ: Ինչու՞ ենք շեշտում հատկապես զբոսաշրջիկներին, քանզի ամաչում ենք խայտառակությունից, եթե մի զբոսաշրջիկ ցանկանա օգտվել գրադարանից, ի՞նչ պետք է պատասխանեն, որ գրադարանը համարվում է մեր հասարակության կույրաղի՞քը` ավելորդությու՞ն, որը կարելի է ջնջել երկրի երեսից մեկ ստորագրությամբ: Ինչ վերաբերվում է տեղացիներին, ապա նրանց գեղագիտական ճաշակի ձևավորումը, գրագետ հասարակություն ունենալու հրամայականը պարզապես դարձել է շատ «հեռատես» ղեկավարների աչքի փուշը: Եվ ընդհանրապես, ո՞վ է որոշումներ կայացնում` փակելու գրադարանները, ի՞նչ սկզբունքով են նրանք առաջնորդվում, մասնագետների կարծիքը հաշվի առնու՞մ են թե՞ ոչ, հրավիրու՞մ են քննարկումներ` այդ որոշումները կայացնելուց առաջ, մտածու՞մ է արդյոք հետևանքների մասին, հաշվի՞ է առնվում այն փաստը, որ դրանով «ցամաքում է» տեղացիների հոգեկան ծարավը հագեցնող աղբյուրը, նպաստել է անգրագետ սերունդ ունենալուն, ավելացրել ենգյուղը լքող երիտասարդների թիվը… Հատկապես մարզերում այսօր պետք է մշակութային օջախները զարգանան, որոնցից այսօր, ցավոք, հիմնականում միայնգրադարաններն են մնացել: Երիտասարդությունը իր հողի վրա մնա և հարստացնի մերգիտությունը, մշակույթը, տնտեսությունը, իրեն զգա որպես քաղաքակիրթ հանրության լիարժեք մասնիկը, այլ ոչ որպես էժան աշխատուժ և դրամ արտադրող դազգահ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզիգրադարաններն անընդհատ համալրվեն, արդիականանան, համակարգչացվեն, դառնան հաճելի և հետաքրքիր քննարկումների, բանավեճերի, հանդիպումների հավաքատեղի: Ափսոս, որ զբոսաշրջիկների կենտրոն դառնալուն հավակնող Ջերմուկի ղեկավարությունը դեռևս ի վիճակի չէ ըմբռնելու սեփական կարողությունները, մշակութային արժեքների ստեղծմանը, պահպանմանը և զարգացմանը ներդնելու իրողությունը: Գոհար Ջուլհակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter