HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ վարչապետը այցելել է Լիբանան

Մարտի 1-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը իր քառօրյա հանդիպումների շարքն է սկսել լիբանանահայ հոգևոր, քաղաքական, հասարակական և գործարար շրջանակների հետ: Երեկ առավոտյան Ա. Հարությունյանին ընդունել է Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Վեհարանում վեհափառը  ողջունել է Արցախի վարչապետի այցելությունը` շեշտելով ԼՂՀ տնտեսական հզորացմանը Սյուռքի հայության օժանդակելու հրամայականը: Վարչապետը իր խոսքում բարձր գնահատանքով է արտահայտվել Ղարաբաղի վերածնման աշխատանքներում կաթողիկոսության գործուն դերակատարության մասին: Այնուհետև վարչապետ Ա. Հարությունյանը այցելել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, ուր և տեղի է ունեցել նրա հանդիպումը լիբանանահայ լրատավամիջոցների ներկայացուցիչների հետ: Կեսօրին ԼՂՀ կառավարության ղեկավարը շարունակել է իր հանդիպումները: Հաջորդաբար նա շահագրգիռ զրույցներ է ունեցել Կիլիկիո Տան հայոց կաթողիկէ Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքի և Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Գարագյոզյանի հետ: Օրվա երկրորդ կեսին վարչապետ Ա. Հարությունյանը «Շաղզոյան» կենտրոնում հանդիպում է ունեցել ՀՅԴ-ի և ՌԱԿ-ի ներկայացուցիչների հետ, իսկ «Դեմիրճյան» կենտրոնում տեսակցություն է կայացել Հայ բարեգործական ընդհանուր միության` Լիբանանի ղեկավարության հետ: Երեկոյան Անթիլիասի Մայրավանքի վեհարանում, Արամ Ա կաթողիկոսի բարձր հովանավորությամբ, տեղի է ունեցել հյուրասիրություն-հանդիպում` լիբանանահայ համայնքի հասարակական կազմակերպությունների պատասխանատունների և գործարարների մասնակցությամբ: Ա. Հարությունյանին ուղեկցում էին ԼՂՀ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գլխավոր տնօրեն Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարո Քեպապճյանը: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter