HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Ռուբեն Հայրապետյանը պատասխան չէր ներկայացրել

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի բողոքի  դատաքննությունը:

Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, որով հայցվորը դատարանից պահանջում էր պարտավորեցնել պատգամավորին իրենից ներողություն խնդրել,  1 մլն դրամի չափով փոխհատուցել պատճառած վիրավորանքի և հայհոյանքի համար, ինչպես նաև վճարել դատարան դիմելու պետական տուրքի, հայցադիմումի պատրաստման ու դատական ներկայացուցչության համար կատարված ծախսերը:

Պատասխանող կողմը վերաքննիչ բողոքին պատասխան չէր ներկայացրել, ուստի դատարանը դատաքննությունը համարեց ավարտված և դատական ակտի հրապարակման օր նշանակեց հոկտեմբերի 12-ը:

Մեկնաբանություններ (1)

GAGIK
AJ AXPER JAN INCH ES KORCREL INCH ES MAN GALI,,,GERMANACI RUBON ERBEK CHI VCHARI,,,GORC@ KGNA EVRODATARAN HETO BUJEIC KVCHAREN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter