27 պատահար` 7 օրում. 4 զոհ, 39 վիրավոր
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 51 դեպքից բացահայտվել է 40-ը, ավազակային հարձակման 4 դեպքից` 2-ը, գողության 97 դեպքից՝ 59-ը, խարդախության 21 դեպքից` 20-ը, իսկ արձանագրված խուլիգանության 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման, խարդախության ու խուլիգանության` 1-ական և գողության 2 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 4 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել