Քննարկել են «Հյուսիս-Հարավ» մայրուղու ներդրումային ծրագիրը
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը մարտի 2-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի տրանսպորտի եւ կապի բաժնի տնօրեն Հոնգ Վանգին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, ներկայիս վիճակը, հետագա անելիքները, ինչպես նաեւ ծրագրի երկրորդ փուլի` Տրանշ 2-ի հետ կապված կազմակերպչական հարցեր:
Նախարար Մ.Վարդանյանը մանրամասն ներկայացրել է նաեւ ծրագրին առնչվող մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում նոր կառուցվող ճանապարհին հարակից գույքի օտարման հարցը:
Հոնգ Վանգը նշել է, որ բանկը պատրաստ է քննարկել նախարարության կողմից ներկայացրած ցանկացած առաջարկություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել