
ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով` այս տարվա փետրվարին գնաճը Հայաստանում կազմել է 1.9 տոկոս: Սա երկու անգամ գերազանցում է ՀՀ ֆիննախարար Վաչե Գաբրիելյանի` անցած շաբաթ արած կանխատեսումը, ըստ որի` պետք է լիներ 1 տոկոս:
Անցած տարվա փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 12.4 %, պարենային ապրանքներինը` 18.8 %: Այս տարվա հունվար-փետրվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը, ըստ ԱՎԾ-ի, կազմում է 11.5 %:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել