
Ըստ թերթի տեղեկությունների` երիտասարդ թոշակառու, Հայաստանի խոշորագույն օլիգարխ Ռոբերտ Քոչարյանը սկսել է անհանգստանալ իր պաշտոնավարման տարիներին կուտակած կապիտալի և, առհասարակ, Հայաստանում ունեցած իր բիզնեսի հետագա ճակատագրի համար: Թերթի տեղեկություններով, Քոչարյանը սկսել է իր բիզնեսներից որոշները տեղափոխել Բելառուս:
Ի դեպ, վերջերս համառորեն լուրեր են շրջանառվում, թե Լիբիայի բռնապետ Քադաֆին ևս բանակցություններ է վարում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ` իր ունեցվածքն այտեղ տեղափոխելու, ինչպես նաև իր ազգականներին Բելառուսում անվտանգ կացարան տրամադրելու շուրջ:
Վատ չի. դեմոկրատական աշխարհը կարող է երկրագնդի բոլոր բռնապետներին հավաքել Բելառուսում և սկսել ռմբակոծել Բելառուսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել