HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առևտրակաները պետք է ապամոնտաժեն իրենց տաղավարները

Քաղաքապետ Կարեն Կարապետյանը, չբավարարվելով բացօթյա առևտրականներին գործազուրկ դարձնելով, հիմա էլ ընկել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումի տակ իրենց հանապազօրյա հացը վաստակող առևտրականների հետևից: Պարզվում է` գետնանցումի տարածքը վաճառվում է, և մի քանի ամսից գնորդը պատրաստվում է այնտեղ լայնածավալ շինարարություն սկսել: Այդ կապակցությամբ առևտրակաները պետք է ապամոնտաժեն իրենց տաղավարները: Օրերս դրանց տերերին քաղաքապետարանից գրություն է ուղարկվել: Իսկ մարտի 1-ին կանչել են քաղաքապետարան և 7 օր ժամանակ տվել: Խնդրի հետ կապված երեկ քաղաքապետարանը մեզ չպատասխանեց, հուսանք, որ այսօր պարզաբանումներ կստանանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter