HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խոսքի իրավունք». հանքավայրի շահագործում կարող է աղետալի լինել Տաթևի վանական համալիրի համար

Սույն թվականի փետրվարի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը եւ քննարկել հանքարդյունաբերության ոլորտում նրանց իրականացնելիք ներդրումային ծրագիրը:

Տեղեկացնենք, որ ընկերությունն այս տարվա հունվարին Հայաստանում ձեռք է բերել երեք հանքավայր, որոնցից մեկը գտնվում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում: Հանքավայրը գտնվում է Տաթեւ գյուղից ընդամենը 4 կմ հեռավորության վրա:

Սվարանցի երկաթի հանքը գտնվում է նախնական ուսումնասիրման փուլում: Սվարանցի երկաթահանքի պաշարները, ըստ նախնական գնահատականների, կազմում են մոտ 1,5 մլրդ տոննա: Դա նշանակում է, որ բավականին մեծ տարածք է շահագործվելու:

Հանքավայրի շահագործումն աղետալի հետեւանքներ կունենա շրջակա միջավայրի վրա: Ծրագիրն ընդգրկում է Տաթեւ վանական համալիրը, շրջապատող գյուղերը, այդ թվում՝ Սվարանցը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ )
1 քայլ առաջ-3 քայլ հետ: Աստված մեկին որ ուզում է կործանի սկզբից խելքն է տանում: Սյունիքի փրկությունը Սյունիքի Հանրապետությունն է-վերադարձ դեպի որտեղից սկսել ենք: 90 տարի (1921-2011) սխալ ճանապարհով-սխալ մեքենայով: ՀԳ. Լեռնաձորյան նեո-բոլշևիկյան պան- Տ- ուրան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter