Արամ Սաֆարյանը հարցադրումը կոռեկտ չի համարում
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանից փորձեցինք տեղեկանալ, թե այսօր կառավարության շենքի մոտակայքում բացօթյա առեւտրով զբաղվող մի խումբ քաղաքացիների, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախմանը ինչու որեւէ կերպ չեն արձագանքում:
Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, դեռ հարցն ամբողջությամբ չլսած, պատասխանեց. «10 րոպե առաջ բան է պատահել, ինձ զանգում ասում եք եւ պահանջում եք, որ հանձնաժողովը պարզի: Հանձնաժողովն իհարկե կզբաղվի եւ իհարկե կտա իր գնահատականը, բայց ոչ հեռախոսով եւ ոչ ձեր ասելով, եղա՞վ: Ձեր հարցադրումը չեմ համարում կոռեկտ եւ նույնիսկ համարում եմ վիրավորական: Ցտեսություն»:
Թեեւ Արամ Սաֆարյանն ասաց, թե հանձնաժողովը կզբաղվի այդ հարցով, սակայն փաստ է, որ մինչ օրս հանձնաժողովը որեւէ կերպ քաղաքացիների հետ կապված միջադեպերին չի արձագանքել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել