Դյուրացնում են շինարարության փաստաթղթերի տրամադրումը
Գործարար միջավայրի բարելավման նպատակ ունեցող մեկ այլ որոշմամբ կառավարությունն այսօր վերանայել է իր նախկին մի շարք որոշումներով շինարարության մեջ սահմանած նորմերը, էապես նվազեցրել կառուցապատման ընթացակարգերի թիվը, տևողությունն ու արժեքը, ինչի շնորհիվ կապահովվի կառուցվող օբյեկտի անվտանգությունը` մարդկանց և շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից։
Վարչապետի դիտարկմամբ, այս փաստաթղթով պետությունը զգալիորեն դյուրացնում է շինարարության փաստաթղթերի տրամադրումը, ինչի անհրաժեշտությունն ամրագրված է նաև ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում։ Եթե այսօր մեր քաղաքացիները 137 օր և շուրջ մեկ միլիոն դրամ են ծախսում նման թույլտվություն ստանալու համար, ապա նոր կարգով նույն նպատակին կտրամադրեն 27 օր և անհամեմատ փոքր գումար։ Կրճատվում են նաև կոռուպցիոն ռիսկերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել