HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդգես Գասպարին ազատ է արձակվել

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ այսօր` ժամը 13:10-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ  է զանգահարել փաստաբան Ստեփան Ոսկանյանը և տեղեկացրել, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնի բաժնի աշխատակիցները չեն թույլատրում իրեն տեսակցել ՀՀ կառավարության շենքի մոտից բաժին բերված իր պաշտպանյալ Վարդգես Գասպարիին, և խնդրել է Պաշտպանի աջակցությունը: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման հարցերով պատասխանատուն զանգահարել է ոստիկանության բաժնի պետին: Վերջինս հավաստիացրել է, որ փաստաբանը, հերթապահ մասին տեղեկացնելուց հետո, կարող է հանդիպել Վ. Գասպարիին: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը ժամը 14:51-ին նաև այցելել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնի բաժին: Բաժնում պարզվել է, որ թույլատրվել է փաստաբանի հանդիպումը Վ. Գասպարիի հետ, և փաստաբանը այդ ընթացքում եղել է Գասպարիի մոտ: 15:10-ից հետո Վ. Գասպարին ազատ է արձակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter