HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի կողմից արձակված գնդակից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Այսօր` ժամը 11:10-ի սահմանում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի արձակած գնդակից թեթև հրազենային վիրավորում է ստացել ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Հովհաննես Աշոտի Ավդալյանը: Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter