Դաշնակցությունը վրդովվել է
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը իր վրդովմունքն է հայտնում սույն թվականի մարտի 3-ի առավոտյան ՀՀ կառավարության շենքի առջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ քաղաքացիների խաղաղ ցույցը իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից խոչընդոտվել է ուժի կիրառմամբ: Տուժել են ՀՀ քաղաքացիներ: Բռնություն է կիրառվել անձեռնմխելիությամբ օժտված ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ:
Դատապարտում ենք տեղի ունեցածը: Իրավասու մարմիններից պահանջում ենք անցկացնել անաչառ քննություն, տալ կատարվածի իրավական գնահատականը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել